~/about
Մեր Մասին
Ով ենք մենք, ինչպես ամեն ինչ սկսվեց և ինչ արժեքներ ունենք։
~/who-we-are
Ով ենք մենք
Armenian InfoSec Community-ն համայնքային նախաձեռնություն է, որի նպատակն է միավորել կիբեռանվտանգության մասնագետներին, ուսանողներին, հետաքրքրված անձանց և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել տեղեկատվական անվտանգության աշխարհը։
Մենք ձգտում ենք ստեղծել ջերմ, համագործակցային և աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուրը՝ անկախ իր փորձից կամ իր անցած ճանապարհից մարդ, կարող է սովորել, ուսուցանել, զարգանալ և իր ներդրումն ունենալ։
~/history
Ինչպես ամեն ինչ սկսվեց
Armenian InfoSec Community-ն ծնվեց մի պարզ գաղափարից՝ ստեղծել ջերմ, բաց և համագործակցային միջավայր Հայաստանում կիբեռանվտանգությամբ հետաքրքրվողների համար։
Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ մեր ոլորտից շատերը՝ հատկապես սկսնակները, փնտրում էին համայնք, որտեղ կարող են հանգիստ սովորել, ազատ հարցեր տալ և շփվել մյուսների հետ՝ ազատ ու անկաշկանդ ձևով։ Միևնույն ժամանակ, փորձառու մասնագետները պատրաստ էին կիսվել իրենց գիտելիքներով, աջակցել սկսնակներին և նպաստել InfoSec էկոհամակարգի առողջ ձևավորմանը։
Նկատելով այս կարիքը, և զգալով, որ կա նման արժեքավոր բան ստեղծելու հնարավորություն, նախաձեռնությունը ծնվեց՝ որպես համատեղ ջանք՝ միավորելու մարդկանց, բացահայտելու ու զարգացնելու տեղական տաղանդը և ձևավորելու մշակույթ, որը հիմնված է բացության, մենթորության և փոխադարձ հարգանքի վրա։
Մեր առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել 2025թ. օգոստոսի 15-ին, ապացուցեց նախաձեռնության կարևորությունը և այդ օրվանից ի վեր համայնքը շարունակում է աճել՝ միավորված ընդհանուր նպատակով և դրական էներգիայով։
~/purpose
Մեր նպատակը
Խթանել գիտելիքների փոխանակումը և շարունակական ուսուցումը
Միավորել մարդկանց՝ տեղեկատվական անվտանգության բոլոր ոլորտներից
Խրախուսել մենթորությունը և համագործակցությունը
Տարածել էթիկական և պատասխանատու կիբեռանվտանգության պրակտիկաներ
Ստեղծել հնարավորություններ՝ ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մասնագետների համար
Ներկայացնել Հայաստանը՝ գլոբալ անվտանգության էկոհամակարգում
~/values
Մեր արժեքները
Մենք պահում ենք ամեն ինչ պարզ ու մարդկային։
- Եղիր հարգալից ու քաղաքավարի
- Մի քննադատիր
- Մի եղիր տոքսիկ
- Պահպանել միայն կոնստրուկտիվ դիսկուսիաներ
- Պահպանել թափանցիկություն
- Նորմալ է չիմանալը
~/lore
Ավանդազրույց
Ժուկով ժամանակով, երբ աշխարհի մի փոքրիկ բայց պայծառ անկյունում կային հետաքրքրասեր մարդիկ, ովքեր սիրում էին հանելուկներ լուծել, գաղտնիքներ պաշտպանել և բացահայտել ինտերնետի անտեսանելի աշխարհը։
Նրանք աշխատում էին առանձին՝ յուրաքանչյուրը պաշտպանելով իր գիտելիքի ամրոցը։ Բայց ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ մարտերը մեծանում են, կիբեռսպառնալիքների վիշապները՝ ավելի ուժեղանում, և հաղթանակի միակ գրավականը թիմային աշխատանքի կախարդանքն է։
Այսպիսով նրանք հավաքվեցին մեկ հարկի տակ՝ իրենց կախարդանքներով կիսվելու, սրերը սրելու և ստեղծելու մի թագավորություն, որտեղ գիտելիքը ազատ հոսում է, յուրաքանչյուր ձայն լսելի է, և ոչ ոք մենակ չի պայքարում։
Այսպես էլ ծնվեց Armenian InfoSec Community-ն՝ մի վայր, որտեղ հերոսներ են ձևավորվում, լեգենդներ են պատմվում, և սկսվում է ավելի անվտանգ թվային աշխարհի պատմությունը։